ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները նենգ և հեռահայաց են

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ. Թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերները նենգ և հեռահայաց են
08.03.2015 | 12:39

Օր օրի, ժամ ժամի ավելի ու ավելի թափանցիկ ու մերկ է դառնում աշխարհի սնամեջ ու դատարկ էությունը հատկապես իր իսկ հռչակած ժողովրդավարության, խոսքի ու մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության և այլ ամպագորգոռ ճամարտակությունների վերաբերյալ խաբկանքը, որոնք հմտորեն քողարկում են ճիշտ հակառակ,բռնապետական նկրտումները: Երկակի ստանդարտները եռապատկվում, հետո բազմապատկվում են գենդերային հոգեբանությամբ խեղված իրենց իսկ դրածո մոլագարների կողմից, և օրըստօրե, ժամ ժամի աշխահում ծավալվող իրադարձություններն ավելի ու ավելի են շեշտում բացարձակ արժեքների կործանման, մարդու անպաշտպանության և խղճահարույց վիճակի մասին: Նայելով շատ երկրների տերերի անամոթ և արկածախնդիր գործունեությանն ակամայից մտածում ես. մի՞թե այդ մարդանման հրեշները պետք է ձևավորեն վաղվա քաղաքացու և հասարակության արժեհամակարգը, մի՞թե չեն տեսնում հազարավորների հեղված արյունը, սովի ու ցրտի մատնված զանգվածների տառապանքը, հազարամյակների մշակութային ժառանգության փոշիացումը: Իսկ միգուցե հենց իրե՞նք են հրահրում այդ բարբարոսություններն աշխարհով մեկ: Այս ամենը խորությամբ գիտակցելով, նաև հայոց ցեղասպանությունները փորձելով պատկերացնել,( որքան էլ որ զարհուրելի է դա), կարելի է կռահել, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորվել մեր ժողովրդի նկատմամբ իրենց ,,քաղաքակիրթ,, հորջորջող երկրների և միջազգային ուժերի կողմից: Ժողովրդավարություն, մարդասիրություն, առաջադիմություն և զարգացում, հավասարություն և եղբայրություն և այլ կարգախոսները միշտ էլ վտանգ են ներկայացրել թե երեկ՝ երիտթուրքեր ու բոլշևիկյան համաշխարհային հեղափոխություն, նացիստական գաղափարախոսություն և ժողովուրդների հոր կուռքադասում, թե այսօր՝մեր ժամանակներում: Ուրեմն, մենք ազգովի, մեծից փոքր, պաշտոնյայից գործազուրկ Մայր հայրենիքում թե Սփյուռքում պարտավոր ենք դասեր քաղել պատմությունից, նեցուկ լինել միմյանց, համախմբվել և մշակել զարգացման ազգային պետական ծրագիր և միասնաբար ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, այսինքն, մեր ինքնության պահպանմանը, բարեկեցիկ և դիմադրողականություն ունեցող հասարակության ձևավորմանը և առաջընթացին՝ հենվելով կարող, բանիմաց և արժանապատիվ անհատների ու մասնագետների մտքի և ներուժի վրա: Թե արտաքին, թե ներքին մարտահրավերները նենգ և հեռահայաց են: Անհրաժեշտ է նպատակամետ ուժերի գերլարում, հակառակ դեպքում կարժանանանք հայի վերջին խելքին հարիր ընկերովի մահը որպես հարսանիք ընկալողների տխուր ճակատագրին:

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ